Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանի հրաշալի գոլը Սպարտակին փրկում է պարտությունից (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Կրասնոդարի «Կուբանի» հետ և վաստակած 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի հավաքականի հարձակման գծի առաջատար Յուրա Մովսիսյանն ու կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հանդիպումը սկսեցին «Սպարտակի» պահեստայինների նստարանին, թեև ակնկալվում էր Արազ Օզբիլիսը մեկնարկային րոպեներից կմասնակցի իր նախկին թիմի դեմ խաղին:

Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում մեր ընտրանու երկու ֆուտբոլիստներն էլ մտան խաղադաշտ և գերազանց դրսևորեցին իրենց, հատկապես՝ Յուրա Մովսիսյանը, ով 71-րդ րոպեին փոխարինեց Էմանուել Էմենիկեին և ընդամենը 4 րոպե անց չափազանց գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ մեկ միավոր պարգևելով մոսկովյան ակումբին:

«Կուբան» – «Սպարտակ»՝ 2:2:

Կարդացեք նաև

0:1 – Էմանուել Էմենիկե (30′), 1:1 – Իբրահիմա Բալդե (66′), 2:1 – Անխել Դեալբերտ (70′), 2:2 – Յուրա Մովսիսյան (75):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս