
Թանկարժեք որսորդական հրացանները

Որսորդական հրացանը բազմաֆունկցիոնալ զենք է, որն օգտագործվում է ռազմական և նույնիսկ սպորտի բնագավառում: Նկարում պատկերված որսորդական հրացանը համարվում է աշխարհի ամենակատարյալ և թանկարժեք նմանատիպ զենքերից մեկը, որը, բացի անհրաժեշտ պարագաներից, պարունակում է նաև արվեստի տարրեր: Հրացանը պատրաստվել է այնպիսի աշխարհահռչակ զենք արտադրողների կողմից, ինչպիսիք են՝ «Boss & Co»-ն, «Holland & Holland»-ը և «Purdey & Sons»-ը:
2008 թվականին «Christie’s» աճուրդի տունը վաճառքի հանեց իր բացառիկ հրացանների նմուշները: Աճուրդի ժամանակ աչքի ընկան առաջին հերթին «Purdey & Sons» ընկերության արտադրած հրացանները, որոնք պատված են ոսկով: «Gunsmith Ken Hunt» գործարանի արտադրած հրացանները հովանավորվել են Մեծ Բրիտանիայի Թագավորական ընտանիքի զինավարժարանի կողմից: Այս հրացաններն աչքի են ընկնում հատկապես նրանով, որ դրանց պատրաստման համար օգտագործվել է բարձր կարգի ոսկի և առանձնահատուկ կաղնու փայտ՝ բնական կաշվի հետ միասին: Այս թանկարժեք որսրդական հրացանների արժեքը կազմում է 320.000 դոլարից մինչև 400.000 դոլար: