
Թանկարժեք մանկասայլակը

Երեխաների համար նախատեսված «տրանսպորտային միջոցներից» ամենատարածվածներն են՝ մանկասայլակը, մանկական վագոնը: Վերջինիս հնարավորություններն ավելի սահմանափակ են. մանկական վագոնի մեջ երեխան կարող է լինել միայն պառկած վիճակում, մինչդեռ մանկասայլակներն ավելի հարմարավետ են և կարող են ընդունել տարբեր դիրքեր:
«Kid Kustoms»-ը աշխարհում մանկասայլակներ արտադրող հեղինակավոր ընկերություններից մեկն է: Վերջինս թողարկում է աշխարհում ամենաթանկը համարվող մանկասայլակները, որոնցից մեկը ստացել է «The Roddler» անվանումը: Այն ունի կոկիկ տեսք, ինչը մանկասայլակին հաղորդում է դասական ավտոմեքենայի տեսք:
«The Roddler»-ը պատրաստված է չժանգոտող մետաղից, նստատեղի դիզայնը նմանեցվել է օդանավի աթոռներին: Մանկասայլակի վերևին հատվածը ձևավորված է ալիգատորի, ջայլամի կամ մեկ այլ կենդանու նկարներներով: «The Roddler» ներառում է անգամ iPod-ի համար նախատեսված հատուկ վահանակ՝ DVD նվագարկիչ: Մանկասայլակի գինը սկսվում է 3500 դոլարից և կարող է բարձրանալ՝ կախված ձևավորումից և օգտագործվող նյութերի որակից: