Բաժիններ՝

Ֆրեշ. Իրականությո՞ւն թե՞ լեգենդ

Այսօր ֆրեշները համարվում են շատ օգտակար ըմպելիքներ, սակայն եկեք պարզենք, թե ֆրեշի հատկություններից որն է իրականը և որը լեգենդը:

1. Թարմ քամած հյութի մեջ պարունակվում է ռեկորդային թվով վիտամին С, որն էլ ապահովում է օրգանիզմի վիտամին С-ի պահանջը և բարձրացնում դիմադրողականությունը:

250 մլ նարնջի հյութը իսկապես պարունակում է մեկ օրվան համապատասխան վիտամին С, իսկ որպեսզի նման քանակությամբ վիտամին С ստանաս խնձորի հյութից, ապա պետք է խմել 0.5 լիտրից ոչ պակաս խնձորի հյութ: Պետք է հաշվի առնել այն փաստը, որ մետաղի և օդի հետ շփվելով վիտամին С-ն քայքայվում է և կորցնում իր առողջարար հատկությունները:

NarinjԻսկ դա նշանակում է, որ հյութը անցկացնելով հյութաքամիչով՝ ստանում ենք 2-3 անգամ քիչ վիտամին, քան եթե ուտեինք մեկ հատ մեծ նարինջ: Մի մոռացեք, որ միրգը քամելուց հետո պետք է անմիջապես խմել և չդնել սառնարանում, քանի որ նման դեպքում կորում են ոչ միայն հյութի վիտամինները, այլև նրա վրա նստում են միկրոբներ և բակտերիաներ:

Կարդացեք նաև

Բացառություն է կազմում բազուկի հյութը: Այն բավականին հագեցած հյութ է և կարող է առաջացնել սրտխառնոց, աղիների թուլություն և փսխում: Նման հետևանքներից խուսափելու համար թարմ քամած բազուկի հյութը պետք է սառնարանում պահել 3 ժամ և նոր միայն օգտագործել:

2. Բնական հյութերից կազմված դիետան օգնում է արագ և արդյունավետ նիհարել՝ առանց վնաս հասցնելով օրգանիզմին:

Անկասկած հյութերը պարունակում են ոչ միայն վիտամին С, այլև շատ կարևոր այլ վիտամիններ: Սակայն ի տարբերություն մրգերի և բանջարեղենների՝ հյութերը չեն պարունակում մանրաթել, որը կարևոր է աղեստամոքսային տրակտի կանոնավոր աշխատանքի համար: Բացի այդ՝ մանրաթելը չի պարունակում կալորիաներ, իսկ հյութն ավելի շատ կալորիաներ է պարունակում, քան միրգը: Հիշեք, ոո հյութը պարունակում է մեծ քանակությամբ արագ մարսվող ածխաջրեր, ուստի հյութերի դիետան իսկական ուտոպիա է:

3. Չի կարելի միմյանց խառնել մրգերի և բանջարեղենր հյութերը. սա շատ սխալ կարծիք է: Մրգերը պարունակում են մրգային շաքարներ և թթուներ, որոնք նպաստում են օրգանիզմի մաքրմանը: Բանջարեղենի կազմում կան բազմաթիվ սպիտակուցներ, վիտամիններ և հանքային աղեր, որոնց համադրությունը նպաստում է օրգանիզմի վերականգնմանը: Իրար խառնելով բանջարեղենային և մրգային հյութերը՝ մենք ստանում ենք մաքսիմալ օգտակար հյութ: Համարձակորեն, ըստ ձեր նախասիրության, իրար խառնեք մրգային և բանջարեղենային հյութերը:

4. Տարածված տեսակետ կա, թե օրը օգտակար է սկսել մեկ բաժակ թարմ քամած նարնջի կամ այլ ցիտրուսային մրգի հյութով:

Այս կարծիքը, սակայն, շատ վնասակար է առողջությանը, քանի որ ցիտրուսային մրգերում առկա թթուները կարող են շատ վատ ազդեցություն ունենալ ստամոքսի աշխատանքի վրա: Ցիտրուսային մրգերի օգտագործումը խստիվ արգելվում է այն մարդկանց, ովքեր տառապում են ստամոքսաղիքային տրակտի առողջական խնդիրներով (գաստրիտ, ստամոքսի խոց և այլն):

Առավոտյան դատարկ ստամոքսին ցիտրուսային մրգերից պատրաստված ֆրեշը վնասակար է լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի համար, դրանք կարող են հետևանք դառնալ պանկրեատիտի և խոլեցիստիտի առաջացման համար: Սակայն եթե, այնուամենայնիվ, ձեզ մոտ նկատվում է վերը նշված սովորույթը, ապա կարող եք դատարկ ստամոքսին խմել գոլ ջուր և որոշ ժամանակ անց խմել ֆրեշ:

5. Ուտելու ընթացքու հյութ խմելը օգտակար է:

Վերը նշված համոզմունքը կարող են թույլ տալ իրենց միանգամայն առողջ մարդիկ, ովքեր ուտելիքի և հյութի խառնուրդից որևէ տհաճ հետևանքներ չեն զգա իրենց օրգանիզմում: Իրականում ֆրեշի և մրգի խառնուրդը կարող է առաջացնել խմորում, այրոց, մետեորիզմ,  փորի փքվածություն: Նորմալ և ցածր թթվայնության դեպքում խորհուրդ է տրվում հյութը խմել ուտելուց կես ժամ առաջ, իսկ բարձր թթվայնության դեպքում՝ ուտելուց մեկ ժամ անց:

6. Թարմ քամած հյութը օգտակար է փաթեթավորված բնական հյութերից:

Այս կարծիքը ունի երկու կողմ՝ ճիշտ և սխալ:

xndzorՖրեշը պարունակում է մեծ քանակությամբ «կենդանի» վիտամիններ, որոնք անցնելով թերմոմշակման սիստեմով՝ մասամբ կորչում են: Սակայն, բացի վիտամիններից՝ ֆրեշում կան նաև վնասակար նիտրատներ, որոնք մինիմալ քանակությամբ են գտնվում փաթեթավորված բնական հյութերում: Ֆրեշի հիմնական կանոնը կայանում է նրանում, որ միրգը քամելուց հետո պետք է այն արագ խմել, իսկ փաթեթավորված հյութերի ժամկետը կարող է հասնել մինչև իսկ մեկ տարի:

7. Անանասի հյութը նպաստում է ճարպերի այրմանը:

Այս համոզմունքը գրեթե 30 տարեկան է և այս տարածված կարծիքը բացատրվում է նրանով, որ անանասը պարունակում է բրոմելայն ֆերմենտը, որը նպաստում է ճարպերի այրմանը: Իրականում այդ ֆերմենտը մասնատում է սպիտակուցները և ոչ մի կապ չունի ճարպերի հետ: Բացի այդ՝ անանասի հյութն ամենաքաղցր հյութերից է և բացառվում է, որ այն նպաստի նիհարելուն: Այնուամենայնիվ, անանասի հյութը շատ օգտակար է, քանի որ նպաստում է մարսողական գործընթացների բարելավմանը:

Պատրաստեց Շողեր Գալստյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս