Կարագի օգտակար հատկությունները
Կարագը իր բուժիչ հատկություններով նպաստում է իմունային համակարգի բարելավմանը, կարգավորում է հորմոնները, պաշտպանում է տեսողությունը, նպաստում` մարսողությանը, լավացնում` ուղեղի աշխատանքը, կրճատում` սրտի հիվանդությունների առաջացման ռիսկերը, կարգավորում` նյարդային համակարգը, արյան ճնշումը և պաշտպանում քաղցկեղից:
Կարագի օգտակար հատկությունները
Կարագը պարունակում է բազմաթիվ կարևոր վիտամիններ և հանքանյութեր, որոնցից են վիտամիններ A, D, E, և K, ինչպես նաև մանգան, քրոմ, յոդ, ցինկ, պղինձ և սելեն: Կարագը պարունակում է նաև ճարպեր, որոնք վնասակար չեն մարդու օրգանիզմի համար:
Կարագի օգտակար հատկությունները
Հզոր հակաօքսիդանտ
Կարագը պարունակում է մեծ քանակությամբ կարոտին՝ մի շատ կարևոր անսովոր և կարևոր սննդարար նյութ է մարդկանց օրգանիզմի համար: Կարոտինը երկու ձևով է օգտակար մարդու համար, այն կամ վերածվում է հակաօքսիդանտների կամ վիտամին A: Օրգանիզմի կողմից կլանվող կարոտինի 60%ը վերածվում է հակաօքսիդանտների, որոնք պայքարում են ինֆեկցիաների դեմ և բարձրացնում իմունային համակարգը: Վիտամին A-ն նպաստում է բջիջների վերականգնմանը և պաշտպանում ինֆեկցիաների հարձակումներից:
Վիտամին A-ն նպաստում է լիմֆոցիտների արտադրմանը, որոնք իմունային համակարգի պաշտպանական բջիջներ են և պաշտպանում են օրգանիզմը բազմաթիվ վիրուսներից և տարբեր հիվանդություններից: Օրգանիզմմում վիտամին A-ի բարձր մակարդակը նպաստում է շնչառական ինֆեկցիաների դեմ պաշտպանության լավացմանը և ՁԻԱՀԻ հարուցիցչից:
Հակաքաղցկեղային հատկություններ
Կարագի մեջ վիտամին A-ի և բետա-կարոտինի բարձր մակարդակի շնորհիվ հաստ աղիքի և կրծքի քաղկեղի առաջացմանը ռիսկերը նվազում են: Բանն այն է, որ վիտամին A-ի հակաօքսիդանտ հատկությունները թույլ չեն տալիս քաղցկեղածին բջիջների տարածմանը և նպաստում ապոպտոսիսին, որն էլ քաղցկեղի բջիջները քայքայում է և թույլ չի տալիս մետաստազին:
Աղիքային խնդիրներ
Կարագը բացի վերը թվարկված վիտամիններից և հանքային նյութերից պարունակում է նաև գլիկոսպինգոլիպիդներ (glycospingolipids): Այս յուրահատուկ ճարպաթթուները պաշտպանում են աղիները ինֆեկցիաներից և նրանց վնասակար ազդեցությունից: Եթե ցանկանում եք ունենալ առողջ ստամոքս և աղիներ, ապա սննդակարգում անպայման ներառեք կարագը:
Սրտանոթային առողջություն
Շատ մարդիկ զարմանում են այն տեսակետից, որ կարագը նպասում է սրտանթային առողջության ամրապնդմանը և բարելավմանը: Կարագը պարունակում է HDL խոլեստերին, որը համարվում է լավ խոլեստերին և վնասակար չէ առողջությանը: Այս օմեգա-3 ճարպաթթուները պակասեցնում են օրգանիզմի համար վնասակար համարվող առկա օմեգա-6 ճարպաթթուների ( վատ խոլեստերին) թիվը: Հիշեցնենք, որ վերջիններս խցանում են զարկերակները և առաջ բերում աթերոսկելորզին, սրտի ինֆարկտին և կաթվածին:
Վահանագեղձի առողջություն
Վահանաձև գեղձի առողջությունը մեծ նշանակություն ունի մեր էնդոկրին համակարգի համար և նրա ճիշտ գործունեությունը անմիջական կապ ունի վիտամին A-ի հետ: Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ ունեցող մարկանց մոտ նկատվում է վիտամին A-ի պակաս: Վիտամին A-ն նպաստում է հորմոնների ճիշտ գործունեությանը և կարգավորում է դրանց թիվը օրգանիզմում: Կարագը թվային առումով ամենաշատը պարունակում է վիտամին A, այնպես որ՝ եթե ցանկանում եք կանխել վահանաձև գեղձի հիվանդությունները, ապա օգտագործեք կարագ:
Կարագի մեջ պարունակվող բետա կարոտինը հայտնի է աչքերի տեսողության լավացմանը նպաստող հիանալի տարր: Այն պաշտպանում է աչքերը, նպաստում բջիջների վերականգնմանը և աճին, կանխում է կատարակտը և կրճատում մակուլադեգեներացիայի առաջացումը:
Աիտրիտ և հոդեր
Կարագը պարունակում է մի հազվադեպ հորմոն, որը կքչվում է Wulzen Factor: Այն թույլ չի տալիս, որ կարծրանան հոդերը, ինչից էլ առաջանում է արտրիտը: Wulzen Factor հորմոնը հանդիպում է միայն կենդանական ծագում ունեցող ճարպերի՝ կարագի, կրեմի կամ կաթի մեջ: Սակայն պաստերիզացված կաթում վերանում է Wulzen Factor հորմոնը:
Ոսկորների առողջություն
Կարագը պարունակում է բազմաթիվ հանքանյութեր, ինչպիսիք են, օրինակ, մանգանը, ցինկը, պղինձը և սելեն: Այս հանքանյութերը շատ կարևոր են ոսկորների առողջության համար, նպաստում են ոսկորների վերականգնմանը և աճին: Եթե սննդակարգում բացառվեն վերը թվարկված հանքանյութերը, ապա կզարգանան օստեոպորոզը, արտրիտը:
Սելենը կարևոր հանքանյութ է վահանաձև գեղձի և իմունային համակարգի ճիշտ աշխատանքի համար, իսկ մանգանը երկաթի նման ունի արյունաստեղծ հատկություններ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Չնայած վերևում թվարկեցինք կարագի օգտակար հատկությունների մասին, սակայն չպետք է մոռանալ, որ այն հիմնականում բաղկացած է ճարպերից, որոնք կարող են վնասակար լինել այն մարդկանց համար, ովքեր գեր են և փորձում են նիհարել: Կարագը պարունակում է նաև քիչ քանակությամբ վատ խոլեստերին և եթե կարագն օգտագործեք առանց չափավորութան, ապա կարող են մի շարք առողջական խնդիրներ առաջանալ՝ սրտի հիվանդություններ, քաղցկեղ, ճարպակալում: Ցանկացած լավ բան օգտակար է, երբ այն օգտագործում են չափավոր: Խորհրդակցեք համապատասխան բժշկի հետ, ստուգեք արյան մեջ խոլեստերինի քանակը և ապա նոր կարագը ներառեք ձեր ամենօրյա սննդակարգում:
Պատրաստեց Շողեր Գալստյանը