Ազնվամորու օգտակար հատկությունները
Ազնվամորին հարուստ է բազմաթիվ վիտամիններով, հակաօքսիդանտներով և մանրաթելով: Այն կանխում է քաղցկեղը. ոչնչացնում է քաղցկեղածին բջիջները: Ազնվամորու ձեթը պաշտպանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանարար ազդեցությունից: Այս հիանալի հատապտուղը օգնում է քաշը իջեցնելու և տարիքի հետ մաշկի խնամքը ապահովելու հարցում: Հիշեցնենք, որ ազնվամորին բարձրացնում է իմունային համակարգը և պայքարում ինֆեկցիաների դեմ: Ազնվամորին պարունակում է վիտամիններ C, B, ֆոլիաթթու, մանգան պղինձ և երկաթ:
Այս միրգը հարուստ է մանգանով և դիետիկ մանրաթելով: Մանրաթելը դանդաղեցնում է մարսողական գործընթացը և անձը երկար ժամանակ քաղց չի զգում: Մանգանն էլ իր հատկություններով այրում է ճարպը: Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա ձեր սննդակարգում ներառեք ազնվամորի:
Կրճատում է կնճիռները
Ազնվամորին հիանալի հարթեցնում է դեմքի կնճիռները: Պաշտպանում է մաշկը արևի ճառագայթներից: Ազնվամորու մեջ առկա վիտամին C-ի հակաօքսիդանտները կրճատում են տարիքային բծերը, հարթեցնում կնճիռները և մաշկին վերադարձնում իր երիտասարդությունը: Ազնվամորուց կարելի է պատրաստել հետևյալ հիանալի դիմակը՝ մեկ չափաբաժին յոգուրտին խառնել 2 չափաբաժին ազնվամորի, լավ խառնել և ստացված խյուսը դնել դեմքին 15 րոպե: 15 րոպե անց կարելի է դեմքը լվանալ սառը ջրով:
Կանխում է մակուլադեգեներացիան
Օրեկան 3 չափաբաժին ազնվամորին կարող է հիանալի դեղամիջոց լինել մակուլադեգեներացիայի կանխման համար: մակուլադեգեներացիան կարող է ազդել տեսողության վրա, քանի որ ցանցաթաղանթի վնասվածքը հանգեցնում է կուրության: Ազնվամորին կարող եք ավելացնել շիլայի մեջ կամ յոգուրտին:
Ամրապնդում է իմունային համակարգը
Ազնվամորին հարուստ է հակաօքսիդանտներով, ինչպես նաև ֆիտոսննդարար նյութերով:Այս էլեմենտները ամրացնում են իմունային համակարգը և օգնում օրգանիզմին պայքարելու հիվանդությունների դեմ:
Նպաստում է կանանց առողջությանը
Ազնվամորին օգտակար է հղի կանանց, կերակրող մայրերի և ամուրիների համար: Ազնվամորու տերևներից պատրաստված թուրմը կարգավորում է դաշտանը, արյան առատությունը: Հղի կանանց մոտ այն վերացնում է սրտխառնոցը, նվազեցնում է ցավը և օգնում է երեխայի հեշտ լույս աշխարհ գալուն: Կերակրող մայրերին ազնվամորի ուտելը կամ ազնվամորու տերևների թուրմը ապահովում է առատ կաթով:
Պատրաստեց Շողեր Գալստյանը