
Ամուսնությունները պակասում են, ամուսնալուծությունները՝ շատանում

2013թ. հունվար-հունիսին Հայաստանում գրանցված ամուսնության դեպքերը` 2012թ. հունվար-հունիսի համեմատ նվազել են 4.3%-ով, իսկ ամուսնալուծության դեպքերն աճել են` 14.2%-ով:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 2013թ. հունվար-հունիսին հանրապետությունում գրանցված 1000 ամուսնական զույգերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 207 դեպք` 2012թ. հունվար-հունիսին արձանագրված 173-ի համեմատ: