
Ծնունդները տարեցտարի պակասում են

Մեր երկրում ծնվող երեխաների քանակը տարեցտարի նվազում է: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն՝ 2013թ. հունվար-հունիսին ՀՀ-ում ծնվել է 18,802 երեխա, մինչդեռ 2012-ի նույն ժամանակշրջանում ծնվածների թիվը 19,330 էր, իսկ 2011-ի հունվար-հունիսին՝ 19,995:
Այս տարվա առաջին կիսամյակում ծնվածների թվաքանակը 1.3 անգամ գերազանցել է մահացության դեպքերը:
2013թ. հունվար-հունիսին` 2012թ. հունվար-հունիսի համեմատ, արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում` 23.6%-ով, իսկ մանկական մահացության գործակիցը 1000 կենդանի ծնվածի հաշվով կազմել է 10 ‰` 2012թ. նույն ժամանակաշրջանի 12.7‰-ի համեմատ: