
Ամերիկացին թիավարելով Կուբայից հասել է Միացյալ Նահանգներ (տեսանյութ)

Ամերիկացի Բեն Ֆրիբերգը դարձավ աշխարհում առաջին մարդը, ով միայնակ լողատախտակով հատել է Կուբա կղզու և Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի միջև ընկած տարածությունը` 28 ժամում անցնելով 111 մղոն կամ 179 կմ: Այս մասին հաղորդում է բրիտանական BBC լրատվական ծառայությունը:
Ամերիկացին ճանապարհորդության գրեթե ողջ ընթացքում կանգնած է թիավարել, միայն երբեմն նստել է` հանգստանալու համար:
Բեն Ֆրիբերգը ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Չաթթանուգա քաղաքից է, մասնագիտությամբ նա երաժիշտ է: