
17-ամյա պարուհին ծննդաբերելուց կարճ ժամանակ առաջ է տեղեկացել իր հղիության մասին (լուսանկարներ)

Գերմանացի 17-ամյա պարուհուն մայրը տեղափոխել է հիվանդանոց, քանի որ աղջիկը ստամոքսի շրջանում ցավեր է ունեցել: Հիվանդանոցում բժիշկները պարզել են, որ աղջիկը հղի է և որոշ ժամանակ անց ծննդաբերելու է: Թե աղջիկը, թե նրա մայրը այս լուրը լսելուց հետո շոկի մեջ են եղել: Հղիության մասին լուրն իմանալուց ընդամենը մի քանի ժամ անց աղջիկը ծննդաբերել է:
Նա լույս աշխարհ է բերել տղայի: Աղջկա մայրը միայն այդ ժամանակ է մի քանի իր գնել նորածին երեխայի համար: Ուշագրավ է, որ հղիության ամբողջ ընթացքում 17-ամյա աղջիկը քաշի ավելացում գրեթե չի ունեցել: