Բաժիններ՝

Պենտագոնը պատրաստ է հրաժարվել F-35 կործանիչից

Russia Today-ի փոխանցմամբ`Պենտագոնը պատրաստ է հրաժարվել թանկարժեք F-35 կործանիչներից ու չեղյալ հայտարարել 391.2 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրը: Սակայն նման որոշման դեմ կարող է հանդես գալ ԱՄՆ Կոնգրեսը:

F-35-ը Պենտագոնի սպառազինության ամենաթանկարժեք համակարգն է: 2443 միավոր F-35 ինքնաթիռի գնումը գնահատվում է 391.2 միլիարդ դոլար, ինչը 68 տոկոսով ավելին է պլանավորված ծախսերից, որոնց մասին հայտարարվել է դեռևս 2001 թվականին:

Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում մեկնարկելու է ֆինանսական նոր տարին, և զինվորականներին անհրաժեշտ է որոշել, թե որ ծրագրից են հրաժարվելու բյուջետային կրճատումների շրջանակներում:

Ռազմական ծախսերի կրճատումը կազմելու է 50 միլիարդ դոլար: Նշվում է, որ Պենտագոնը, հազիվ թե, կարողանա հրաժարվել F-35-ի թանկարժեք ծրագրից` առանց ԱՄՆ կոնգրեսի հավանության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս