Բաժիններ՝

Եգիպտոսի կառավարությունը ոստիկանությանը հատկացրել է 48 ժամ`շրջափակելու համար իսլամիստների ճամբարները

BBC-ի փոխանցմամբ`Եգիպտոսի կառավարությունը ոստիկանությանը հատկացրել է 48 ժամ`շրջափակելու համար գահընկեց արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցների ճամբարը, ինչը պետք է արվի «բոլորին դուրս թողնել, ոչ ոքի ներս չթողնել» սկզբունքով: Այս մասին հայտնել է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը:

Վերջին շրջանում Մուրսիի կողմնակիցները զանգվածային նստացույց-գործադուլներ են կազմակերպում քաղաքային հրապարակներում: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Կահիրեում ստեղծվել են իսլամիստների մի շարք ճամբարներ, ուր հավաքվել են հազարավոր մարդիկ:
Չորեքշաբթի իշխանությունները ցուցարարներից պահանջել են դադարեցնել ակցիաները, որոնք նրանց կարծիքով սպառնում են երկրի ազգային անվտանգությանը, սակայն մերժում են ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031