Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունը խոստացել է աջակցել ՄԱԿ-ին` քիմիական զենքի կիրառման դեպքերի հետաքննման հարցում

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ`սիրիական ընդդիմությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին խոստացել է աջակցել ՄԱԿ-ի տեսուչներին, որոնք պետք է հետաքննեն մարտի 19-ին Հալեպի մոտ քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը: Այս մասին նշված է ՄԱԿ-ին սիրիական ընդդիմության հղած նամակում:

Սիրիայի կառավարությունը ՄԱԿ-ի փորձագետներին հրավիրել է հետաքննել Հալեպի մոտ զարինի կիրառման դեպքը: Սակայն ՄԱԿ-ի ղեկավարությունը պահանջել է նման ստուգումներ անցկացնել ողջ Սիրիայի տարածքում, այդ թվում նաև այն վայրերում, ուր սիրիական ընդդիմության պնդմամբ կառավարական զորքերն են կիրառել քիմիական զենք:
Սիրիայի կառավարությունը դեմ է արտահայտվել դրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031