Կալիֆոռնիայում բանտերի թեթևացման համար այս տարի պետք է ազատ արձակվի 9600 բանտարկյալ
CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները հարկադրված են մինչև տարեվերջ ազատ արձակել 9600 բանտարկյալի` մեղմացնելու լեփ-լեցուն բանտերի ծանրաբեռնվածությունը: ԱՄՆ Գերագույն դատարանը երեկ հրաժարվել է բավարարել Կալիֆոռնիայի իշխանությունների խնդրանքը` կապված բանտարկյալների ազատ արձակումը դադարեցնելու հետ:
Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը, ով կտրականապես դեմ է հանդես գալիս լեփ-լեցուն բանտերի ծանրաբեռնվածությունը մեղմացնելու նպատակով բանտարկյալների ազատ արձակման դեմ, դեռ չի մեկնաբանել Գերագույն դատարանի որոշումը:
Մայիսին Դաշնային դատարանը Կալիֆոռնիայի իշխանություններին պարտադրել էր մինչև տարեվերջ ազատ արձակել 9600 բանտարկյալի: Կալիֆոռնիայի իշխանությունները տվյալ որոշումը վիճարկել էին Գերագույն դատարանում` ընդգծելով, որ այդչափ բանտարկյալի ազատ արձակումը սպառնալիք կհանդիսանա հասարակական անվտանգության համար, սակայն հաջողության չեն հասել: