Բաժիններ՝

Գերմանիան խզել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հետ տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը

Deutsche Welle-ի փոխանցմամբ` Գերմանիան խզել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հետ 1968 թվականին կնքված տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ը: Համապատասխան իրազեկումն արդեն իսկ ուղարկվել է այդ երեք երկրներին:

Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն հայտարարել է, որ այդ համաձայնագրի չեղյալ հայտարարումը կապված է անձնական կյանքի պաշտպանության վերաբերյալ վերջին շաբաթների իրադարձությունների հետ:

Նշվում է, որ թեև ցայժմ տվյալների փոխանակման մասին իրավաբանական համաձայնագիրը ուժի մեջ է մնացել մինչև վերջին պահը, փաստացիորեն այն չի գործել արդեն երկար տարիներ` Գերմանիայի միավորումից սկսած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031