Բաժիններ՝

Եգիպտոսի նոր սահմանադրության և նոր ընտրությունների նախապատրաստումը կպահանջի մոտ մեկ տարի. Բարադեյ

Ամերիկյան The Washington Post թերթին տված հարցազրույցի ժամանակ Եգիպտոսի անցումային իշխանությունների փխնախագահ Մուհամմեդ ալ-Բարադեյը հայտարարել է, որ ժամանակավոր կառավարությունը չի պատրաստվում «Մուսուլման եղբայրներ» շարժմանը բացառել երկրի ներքաղաքական գործընթացներից:

Բարադեյի խոսքերով` Եգիպտոսի զինված ուժերը, որոնք հուլիսի սկզբին պաշտոնանկ են արել նախագահ Մոհամմեդ Մուրսիին, փորձում են թույլ չտալ սեփական երկրում հետագա արյունահեղություն: Բարադեյը հավելել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել բռնությունները, և երբ դա տեղի կունենա, այդ ժամանակ էլ իրենք կսկսեն երկխոսություն:

Բարադեյն ընդգծել է, որ «Մուսուլման եղբայրներ» շարժումը պետք է մասնակցի երկրի ներքաղաքական գործընթացներին` սահմանադրական ուղղումներին, խորհրդարանական ու նախագահական ընտրություններին` նշելով, որ Պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին կիսում է այս մոտեցումը:

Բարադեյի կարծիքով` Եգիպտոսի նոր սահմանադրության և նոր ընտրությունների նախապատրաստումը կպահանջի մոտ մեկ տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս