Սիրիական բանակն ապստամբների տեղաշարժին հետևում է ռուսական ժամանակակից տեսախցիկների օգնությամբ
Akhabar Alaan հեռուստաալիքի փոխանցմամբ`սիրիական բանակն ապստամբների տեղաշարժին հետևում է դիտարկման ժամանակակից բարդ տեսախցիկների օգնությամբ:
Հեռուստաալիքը հայտնել է, որ հուլիսի 21-ին Դամասկոսի նահանգում սիրիական բանակի իրականացրած հանկարծակի հարձակման արդյունքում սպանվեց Սիրիական ազատ բանակի 61 զինյալ:
Այս մասին հեռուստաալիքին հայտնել է սիրիական բանակի մի սպա, ով ընդգծել է, որ այդ հանկարծակի հարձակումը հաջողվել է ռուսական արտադրության ժամանակակից տեսախցիկների օգտագործման շնորհիվ, որոնք հնարավորություն են տալիս ամեն տիպի եղանակային պայմաններում և մթության մեջ հետևել հակառակորդի տեղաշարժին:
Սպայի խոսքերով` տեսախցիկները կարող են զինյալների տեղաշարժը ֆիքսել մինչև 10 կիլոմետր հեռավորությունից` վատ տեսանելիության ու մթության պայմաններում: Տեսախցիկները տեղադրվել են Ադրայում` 22-րդ բրիգադի բազայում: Դրանք ղեկավարվում են օպերատիվ շտաբից, ուր և հայտնվում է հավաքված տեղեկատվությունը: