Բաժիններ՝

ՌՏԿ-ները Ռուսաստանի ողջ տարածքը «կծածկեն» մինչև 2018 թվականը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանում համատարած ռադիոտեղորոշիչ դաշտ կստեղծվի մինչև 2018 թվականը, ինչը հնարավորություն կտա ծածկել պոտենցիալ բոլոր «հրթիռավտանգ» ուղղությունները, որտեղից կարող են ներթափանցել ամեն տիպի բալիստիկ հրթիռներ:

Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը: Վերջինս իր այս հայտարարությունն արել է Իրկուտսկում կառուցված հրթիռային հարձակման զգուշացման ռադիոտեղորոշիչ կայան (ՌՏԿ) այցելելուց հետո.

«Մինչև 2018 թվականը Ռուսաստանում շահագործման է հանձնվելու 7 ՌՏԿ: Այսօր «Վորոնեժ» նոր սերնդի ՌՏԿ-ներ են կառուցված Լեխտուսիում (Լենինգրադի մարզ), Արմավիրում (Կրասնոդարի երկրամաս), ինչպես նաև Կալինինգրադի մարզում և Իրկուտսկի մոտ:

Պլանավորված է հեռանկարում այդպիսի ՌՏԿ-ներ կառուցել Ալթայում, Կրասնոյարսկի երկրամասում և Օրենբուրգի մարզում: Դրանց հավանական հակառակորդները կլինեն բալիստիկ հրթիռներով ռազմավարական բնույթի սուզանավերը, որոնք ունակ են կրել միջուկային զենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս