Ռուսական աստղերի ամենաշքեղ տները՝ ըստ Forbes-ի (լուսանկարներ)
Forbes ամսագիրը հուլիս ամսին կազմել է ռուսական էստրադային երգիչ-երգչուհիների, հաղորդավարների և շոու-բիզնեսի ներկայացուցիչների ամենաթանկ առանձնատների ցանկը:
Այդ ցանկում է հայտնվել նաև «Քոմեդի քլաբի» ներկայացուցիչ Գարիկ Մարտիրոսյանը, ում բնակարանը գնահատվում է 6 մլն դոլար:
Forbes ամսագրի կազմած ցանկը գլխավորում է երգիչ Ստաս Միխայլովը: Նրա առանձնատունը գնահատվում է 1 միլիոն եվրո:
Ըստ Forbes-ի՝ հաջորդ ամենաթանկ առանձնատունը ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում՝ Մաքսիմ Գալկինինն է: Նրա առանձնատունն արժե կես միլիարդ ռուբլի. այն կառուցված է 1 հեկտար հողատարածքի վրա:
Ցանկում հաջորդը Ժաննա Ֆրիսկեի մոսկովյան բնակարանն է:
Մեր հայրենակից Գարիկ Մարտիրոսյանի տունը գնահատվում է 6 մլն դոլար: Ըստ Forbes-ի` Գարիկ Մարտիրոսյանը գնել է մի ամբողջ հարկաբաժին, որն ունի 5 սենյակ:
Ամսագրի ցանկում իր շքեղությամբ աչքի ընկնող հաջորդ բնակարանը ռուսական հանրահայտ երգիչ Դիմա Բիլանինն է: Նրա բնակարանում տարբեր հնաոճ իրեր կան, որոնք երգիչը հավաքել է իր բազմաթիվ ճամփորդությունների ընթացքում:
Վերա Բրեժնևայի երկհարկանի առանձնատունը գնահատվում է 2.2 մլն դոլար:
Ֆիլիպ Կիրկորովի այս առանձնատունը գտնվում է օվկիանոսի ափին և արժե 12 մլն դոլար:
Ըստ Forbes-ի՝ Իոսիֆ Կոբզոնը բազմաթիվ տներ ունի ինչպես Մոսկվայում, այնպես էլ դրանից դուրս: Սակայն նրա բոլոր առանձնատներից ամենաթանկը համարվում է Կոբզոնի ընտանեկան այս առանձնատունը, որը գնահատվում է 260 մլն ռուբլի:
Ալեքսանդր Ցեկալոյի տունը գտնվում է Ռուբլյովկայում: Նրա այս առանձնատան արժեքը 270 մլն ռուբլի է:
Երգչուհի Ալսուն ապրում է 57 հարկանի «Տրիումֆ-Պալաս» համալիրի ամենաթանկարժեք հարկաբաժնում:
Քսենիա Սոբչակն ապրում է Սանկտ Պետերբուրգում գտնվող հսկայական բնակարանում, որի պատուհանները նայում են Պուշկինի տուն-թանգարանի պատուհաններին: Սակայն, ըստ Forbes-ի՝ այն պատկանում է Քսենիայի ծնողներին՝ Անատոլի Սոբչակին և Լյուդմիլա Նարուսովային:
Հաջորդ ամենաշքեղ առանձնատունը պատկանում է ռուսական էստրադային «պրիմադոննա» Ալլա Պուգաչովային. նա այն կառուցել է 10 տարի առաջ՝ մերձմոսկովյան Իստրա գետի ափին գտնվող Ուրբաթ ավանում, որի աշխատանքների համար ծախսել է շուրջ 9 մլն դոլար: Այն գնահատվում է 280 մլն ռուբլի: Այս առանձնատունը, սակայն, Ալլա Պուգաչովան նվիրել է իր թոռնիկին: