Բաժիններ՝

Սենատը հաստատել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում Սամանթա Փաուերի թեկնածությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատը հաստատել է Սամանթա Փաուերի թեկնածությունը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում: Նրա թեկնածության օգտին է արտահայտվել 87 սենատոր, իսկ դեմ՝ 10-ը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գոհունակություն է հայտնել օրենսդիրների որոշման կապակցությամբ: Նա վստահություն է հայտնել, որ Փաուերն իրեն լավագույն կողմերով կդրսևորի նոր պաշտոնում:

Օբամայի խոսքերով՝ Փաուերը հայտնի է որպես իրավապաշտպան և պաշտպանելու է ԱՄՆ-ի ազգային ու արմատական շահերը: Նշվում է, որ ավելի վաղ Փաուերը զբաղեցրել է նախագահի՝ մարդու իրավունքների ու միջազգային հարցերի գծով օգնականի պաշտոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս