Բաժիններ՝

«Նաիրիտում» 1 ամսվա աշխատավարձ են վճարում

Երկար սպասումից, Բաղրամյան 26-ի առջև բողոքի ակցիայից հետո, այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին վճարվում է 1 ամսվա աշխատավարձ: 168.am-ի հետ զրույցում գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ գումարն արդեն փոխանցվել է և վճարումները սկսվել են:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը գործարանի աշխատակիցներին պարտք է մոտ 1 տարվա աշխատավարձ: Անցած տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա հունիս, գործարանի չաշխատելու պայմաններում, ամեն ամիս աշխատավարձ էր վճարվել, իսկ հունիսին և հուլիսին՝ ոչ: Գործարանի 1 ամսվա աշխատավարձային ֆոնդը մոտ 1 մլն դոլար է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս