Բաժիններ՝

Ասադը հայտարարել է, որ վստահ է ապստամբների նկատմամբ իր հաղթանակի մեջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սպաների առջև ելույթ է ունեցել սիրիական բանակի ստեղծման 68-ամյակի կապակցությամբ:

Ասադը հայտարարել է, որ վստահ է ապստամբների նկատմամբ իր հաղթանակի մեջ, որոնք ավելի քան երկու տարի է՝փորձում են հասնել իր գահընկեցությանը. «Եթե մենք վստահ չլինեինք Սիրիայում մեր հաղթանակին, ապա մենք հնարավորություն չէինք ունենա ավելի քան երկու տարի դիմակայել և շարունակել թշնամու դեմ պայքարը:

Զինվորները քաջություն են ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքարում և ժամանակակից պատմության մեջ ամենակատաղի բարբարոսական պատերազմում»:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում երկու տարուց ավելի ընթացող հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 100.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031