Բաժիններ՝

Սնոուդենը լքել է «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ավելի քան մեկ ամիս գտնվում էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում, վերջապես հատել է Ռուսաստանի սահմանը:

Սկզբնական շրջանում այդ մասին հայտնել է անանուն աղբյուրը, ապա այդ տեղեկատվությունը հաստատել է Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենան. «Ես հենց նոր նրան հանձնեցի Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության փաստաթղթերը: Դրանք նրան հնարավորություն են տալիս լքել տարանցիկ գոտին»:

Կուչերենան չի մանրամասնել, թե Սնոուդենը որ ուղղությամբ է լքել օդանավակայանի տարանցիկ գոտին՝ փոխարենը հայտնելով, որ նա հեռացել է անվտանգ վայր: Փաստաբանի խոսքերով՝ Սնոուդենը դեռ չի կողմնորոշվել, թե որտեղ է ապրելու (հյուրանոց կամ վարձակալած բնակարան):

Նշվում է, որ Սնոուդենին ժամանակավոր ապաստան է հատկացվել Ռուսաստանի տարածքում՝ մեկ տարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս