Բաժիններ՝

Սաակաշվիլին համաշխարհային ռեկորդ է համարել Վրաստանի նոր իշխանությունների «ձեռքբերումը»

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համաշխարհային ռեկորդ է համարել Վրաստանի նոր իշխանությունների «ձեռքբերումը», որի գործունեության ժամանակ տնտեսական անկում է գրանցվել:

Նախագահի խոսքերով՝ դրա պատճառը կառավարության ոչ կոմպետենտ լինելն է: «Գրուզստատի» տվյալներով՝ տարվա կտրվածքով Վրաստանի տնտեսական աճը կազմել է -0.8 տոկոս: Սաակաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի տնտեսությունըտ վերջին տարիներին առաջին անգամ է անկում ապրել, ինչը նշանակում է, որ այն կրճատվում է.

«Վրաստանն իրավունք չունի, որ իր տնտեսությունը կրճատվի, քանի որ դրանից է կախված մեր երկրի գոյությունը, անվտանգությունը, մեր քաղաքացիների տնտեսական բարեկեցությունը: Մենք կանխատեսում էինք, որ այս տարի կգրանցվի 11 տոկոսանոց տնտեսական աճ, և դրա համար կային բոլոր հիմքերը:

Իսկապես դա համաշխարհային ռեկորդ է, երբ 11 տոկոսանոց աճը վերածվում է մինուսի: Ես չեմ հիշում նման օրինակներ՝ բացառությամբ պատերազմական իրավիճակի: Իրավիճակն իսկապես մտահոգիչ է»:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Սաակաշվիլին Վրաստանի կառավարությանն առաջարկել է իր օգնությունը: Բացի այդ, նա վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին առաջարկել է սեփական գումարները ներդնել տնտեսության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս