Հալիձորի գյուղապետի պաշտոնին առայժմ հավակնում է միայն ՀՀԿ-ական թեկնածուն

Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի ղեկավարի օգոստոսի 25-ին կայանալիք արտահերթ ընտրությանն այս պահի դրությամբ առաջադրված է մեկ թեկնածու՝ ՀՀԿ անդամ Մարատ Գերասիմյանը:    Նույն օրը Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում նախատեսված  ավագանու անդամի արտահերթ ընտրություններին առայժմ առաջադրումներ չկան:   Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:   Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ այս համայնքներում թեկնածուների առաջադրումը սկսվել է հուլիսի 31-ին և կտևի մինչև օգոստոսի 4-ի ժամը 18-ը: Թեկնածուների գրանցումը կկատարվի օգոստոսի 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում:

Հալիձոր համայնքի ղեկավար Սամվել Ասրյանի լիազորությունները,  ըստ կառավարության պաշտոնական տեղեկանքի, վաղաժամկետ դադարեցվել են՝ պայմանավորված առողջական վիճակի վատթարացման և երկարատև բուժման անհրաժեշտության հիմնավորմամբ հրաժարական տալու հանգամանքով: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ Ս.Ասրյանը կառավարության որոշումից մոտ երկու ամիս առաջ ընտանյոք հանդերձ հեռացել է գյուղից:

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս