
Այս տարի Թուրքիայի ռազմաօդային ուժերին կամավոր հրաժեշտ է տվել 110 օդաչու. Իսմեթ Յըլմազ

Թուրքական Haberler.Com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ է ներկայացրել այս տարի Թուրքիայի ռազմաօդային ուժերին հրաժեշտ տված օդաչուների թվաքանակի մասին:
Դա տեղի է ունեցել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Ումութ Օրանի համապատասխան հարցումից հետո: Վերջինս հարցրել է, թե արդյոք ճի՞շտ է այն տեղեկատվությունը, որ վերջին մեկ ամսում Թուրքիայի ռազմաօդային ուժերում գրանցվել է 110 հրաժարական:
Ի պատասխան՝ Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ այդքան հրաժարական գրանցվել է այս տարեսկզբից սկսած, որից 63-ը բաժին է ընկնում հունվար-փետրվարին: