
10 տարում թուրքական զինվորական ավտոշարասյունների վրա հարձակումների հետևանքով զոհվել է 138 զինծառայող

Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ է ներկայացրել 2002 թվականի հունվարի 1-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում զինվորական ավտոշարասյունների վրա իրականացրած հարձակումների և ականների վրա այդ ավտոշարասյունների պայթելու մասին:
Այդ տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում հարձակումների ու ականների պայթելու հետևանքով Թուրքիայի զինված ուժերը կորցրել են 138 զինծառայող: Բացի այդ, վիրավորվել է 501 զինծառայող:
Ուշագրավ է, որ Իսմեթ Յըլմազն այդ ամենում ոչ մի կերպ չի հիշատակել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) գործունեությունը, ինչն առավելապես առնչվում է Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններին: