Բաժիններ՝

Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը Վլադիմիր Գասպարյանին. Ակնկալվող բարեփոխումները թերևս տեսանելի կլինեն, երբ ոստիկանությունը կսկսի բերման ենթարկել մեր քաղաքի հայտնի պոռնիկներին

Բաց նամակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

Հարգելի պարոն Գասպարյան,

Ս.թ․հուլիսի 26-ին, կեսգիշերին,այցելեցի Երեւանի քաղաքապետարանի մոտ շուրջօրյա նստացույց անող քաղաքացիներին`իմ համերաշխությունը հայտնելու համար։ Այդ պահին ականատես եղա, թե ինչպես կանացի լողազգեստով,անորոշ սեռի մի խումբ մարդիկ մոտեցան այնտեղ հերաթապահող ոստիկաններին ու դիմեցին նրանց հետեւյալ խոսքերով. «Հովանավորներ ջան, լավ չեք հովանավորում մեզ, թույլ եք տալիս, որ մեր տարածքը զբաղեցնեն»։

Ակնհայտ է, որ քաղաքապետարանի տարածքը հանրային լողափ չէ, ուստի դժվար չէր եզրահանգել, որ ոստիկանությանը դիմող այդ անձինք զբաղվում են պոռնկությամբ։

Ոստիկանները վերջիններիս նկատմամբ ցուցաբերեցին հանդուրժողական վերաբերմունք՝ սահմանափակվելով միայննրանց տեսանկարելով։ Ենթադրում եմ, որ ոստիկանները նրանց տեսանկարելեն ոչ թե անձնական օգտագործման, այլ վերոնշված փաստը արձանագրելու նպատակով։ Ես չէ, որ պիտի հուշեմ ոստիկանությանը ՀՀ քրեականօրենսգրքի 262 հոդվածի («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը») պահանջները։ Ակնհայտ է, որ կեսգիշերին Երեւանի քաղաքապետարանի մոտլողազգեստով ներկայացածները, որոնց «տպավորիչ» պատկերը կարճ ժամանականց տարածվել է սոցցանցերով ուԶԼՄ-ներով, առվազն արժանի էին ոստիկանություն բերման ենթարկվելուն։

Լրագրողները հաճախ ինձ հարցնում են` արդյո՞ք տեսանելի են ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումները: Այսինքն`արդյունավե՞տ են օգտագործվում միջազգային կառույցների կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրված դրամաշնորհները։ Ակնկալվող բարեփոխումները թերեւս տեսանելի կլինեն միայն այն ժամանակ, երբ ոստիկանությունը կսկսի բերման ենթարկել մեր քաղաքի հայտնի պոռնիկներին, այլ ոչ թե հանրային կենսական նշանակության շահեր պաշտպանող քաղաքացիական ակտիվիստներին։

Ոստիկանությունը հանրության վստահությունն ու հարգանքը ձեռք կբերի, երբ բոլորը հավատան, որ ոստիկանությունը մեր երկրում չի հովանավորում կամ սատարում հանցավոր գործողություններին, անվերապահորեն ենթարկվում է սահմանադրության այն կարեւորպահանջին, ըստ որի մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ուազատությունները բարձրագույն արժեք են։

Վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ ոստիկանությունը իսկապես կկանգնի հանրության կողքին։

Հարգանքներով`
Անդրիաս Ղուկասյան, ՀՀ քաղաքացի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս