Բաժիններ՝

Ասադի բանակն իր վերահսկողության տակ է առել Հոմսի մոտ 80 տոկոսը. աղբյուր

Իսրայելական MIGnews-ի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը շարունակում է նեղել ապստամբներին: Սիրիական բանակն ամբողջովին վերահսկողություն է հաստատել Հոմս քաղաքի կենտրոնական հատվածի վրա, իսկ շուտով կգրավի ողջ քաղաքը: Այս մասին հայտարարել է սիրիացի բարձրաստիճան աղբյուրը:

Վերջինիս հաղորդմամբ՝ ապստամբների դիպուկահարները նախկինի նման գործում են  երկրի արևմտյան հատվածում գտնվող այդ քաղաքի ծայրամասերում, սակայն բանակը շարունակում է ճնշում գործադրել ապստամբների նկատմամբ:

Լրագրողները նշել են, որ սիրիական բանակն ապստամբներից հետ է վերցրել Հոմսի տարածքի մոտ 80 տոկոսը, իսկ ապստամբները Հոմսում վերահսկում են միայն Հին քաղաքը և մի շարք այլ շրջաններ: Հոմսի գրոհին Ասադի բանակի կողմից մասնակցում են նաև լիբանանյան «Հզբոլլահ» շարժման զինյալները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031