Սաֆար Աբիևն ընդունել է Ֆիլիպ Լեֆորին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել է տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը: Բացի այդ, կողմերը կարծիքներ են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Սաֆար Աբիևն Ադրբեջանի պաշտպանության նախարար է դարձել 1995 թվականի փետրվարին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031