Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հաստատել է 2014 թվականի ֆինանսական տարում ԼՂՀ-ին օգնություն ցուցաբերելը
Asbarez թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերով հանձնաժողովը երեկ հավանության է արժանացրել 2014 թվականի ֆինանսական տարում ԼՂՀ-ին օգնություն ցուցաբերելը: Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ANCA):
Սակայն օրինագծում նշված չէ Հայաստանին ցուցաբերվելիք օգնության կոնկրետ չափի մասին: ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է այդ որոշումը՝ ընդգծելով, որ այն ունի կարևոր նշանակություն: Միևնույն ժամանակ նա անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանի անկախությունից հետո առաջին անգամ չի նշվել Հայաստանին ցուցաբերվելիք օգնության չափի մասին: