Թուրքիան մտադիր չէ ներխուժել Սիրիա. Բյուլենթ Արընչ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները մտադիր չեն ներխուժել Սիրիա՝ լուծելու համար երկրին սահմանակից Սիրիայի տարածքներում առկա իրավիճակը կարգավորելու համար.

«Մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ չենք հաշտվի Սիրիայում «տեղի ունեցած» փաստի հետ: Սակայն մենք պաշտպանում ենք այն կարծիքը, որ յուրաքանչյուր ռազմական միջամտություն էլ ավելի բացասական է դարձնում Սիրիայում տիրող իրավիճակը»:

Վերջին օրերին Թուրքիային հարակից Սիրիայի շրջաններում թեժ բախումներ են ընթանում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թև համարվող «Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) ուժերի և «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալների միջև:

Դրանք հանգեցրել են նրան, որ վերջին շրջանում տվյալ շրջաններում աճել է PYD-ի ազդեցությունը: Սիրիայի քրդերը պատրաստվում են ինքնավարություն հռչակել: Թուրքական ռազմական ինքնաթիռները շարունակում են հետախուզական թռիչքներ իրականացնել Սիրիայի սահմանի երկայնքով: Նրանք ստացել են անհրաժեշտության դեպքում հարվածելու հրաման:

Տեսանյութեր

Լրահոս