Իրանը «տարօրինակ» է որակել «Հզբոլլահի» հետ կապված ԵՄ-ի ընդունած որոշումը
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը «տարօրինակ» և «չնախատեսված» է որակել ԵՄ-ի կողմից «Հզբոլլահ» շարժման ռազմական թևն այհաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկելու մասին որոշումը:
Այս մասին այսօր Թեհրանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Աբբաս Արաղչին. «Տվյալ որոշումը ծառայում է միայն Իսրայելի շահերին և միայն բարդացնում է Մերձավոր Արևելքում առկա առանց այն էլ ոչ պարզ իրավիճակը:
ԵՄ-ի որոշումը ոչ մի կերպ չի ազդի բուն կազմակերպության վրա, ով պայքարում է արդարության համար և կմնա նույնատիպ հանրաճանաչ մուսուլմանական բնակչության շրջանում»: