Բաժիններ՝

Քնի ազդեցությունն առողջության վրա

Բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանն իր Facebook-յան էջում անդրադարձել է քնի անհրաժեշտությանը:

Դեռ մանուկ հասակից մայրիկներից ու տատիկներից շատ ենք լսել «Քնիր, որ շուտ մեծանաս» արտահայտությունը, ու հետո էլ ամբողջ կյանքի ընթացքում լսում ենք, որ քունը շատ կարևոր է: Ինչո՞ւ է կարևոր: Արդյո՞ք կա բացատրություն:

«The New York Times»-ում վերջերս հայտնվեց մի հոդված, որտեղ բերված էին բազմաթիվ փորձերի ապացույցներ՝ կատարված բժիշկ-գիտնականների կողմից, ըստ որի` քունը ֆիզիկական և մտավոր աշխատանքը բարձրացնող ամենաազդեցիկ միջոցն է:

Եթե վերցնենք հենց միայն մեկ օր անբավարար քուն ունեցող մարդուն, արդեն ակնհայտ է, որ նրա աշխատունակությունն ընկած է: Շատերը քնի պակասն առավոտյան փորձում են կարգավորել մի գավաթ սուրճի օգնությամբ, բայց, որքան էլ սուրճը թարմացնող ազդեցություն ունենա, այն չի հասնի քնի միջոցով ձեռք բերած եռանդի տոկոսների նույնիսկ կեսին:

Ինչպես ֆիզիկական աշխատանք կատարելուց հետո մարդու օրգանիզմին հանգիստ է անհրաժեշտ, որպեսզի նոր մկան կարողանա ձևավորել, այնպես էլ ուղեղին է ժամանակ անհրաժեշտ մտավոր աշխատանքից հետո ստացած ինֆորմացիան մարսելու և նոր ինֆորմացիայի հոսքին պատրաստվելու համար: Գեղարվեստորեն ասած՝ քնի ընթացքում մարդու ուղեղում նոր ճանապարհներ են բացվում նոր ինֆորմացիա ընդունելու և հիշելու համար:

Սա դեռ ամենը չէ:

Շարունակական բնույթ ունեցող սակավ քունը, սկսելով թեթև հիվանդություններից (անընդհատ ցրտի զգացողություն, օդակաթիլային վարակիչ հիվանդությունների նկատմամբ զգայունություն), դառնում է մի շարք լուրջ հիվանդությունների պատճառ՝ ճարպակալում, շաքարախտ, քաղցկեղ:

Քնի կայունությանը պետք է հետևել այնպես, ինչպես խոլեստերինի կամ ճնշման կայունությանն ենք հետևում: Աշխատեք ունենալ կայուն քուն՝ կարգավորված ռեժիմով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս