Դաժան սպանություն՝ Մեղրիում
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Մեղրիի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդածի (սպանություն) հատկանիշներով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլսի 20-ին, ժամը 01:00-ի սահմաններում Մեղրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մեղրիի բաժին հայտնել են, որ սուր կտրող ծակող առարկայի հարվածներից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Մեղրիի բնակչ, 28-ամյա Նելի Ա.-ի դին:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ լուսաբացին Նելի Ա.-ին սպանելու կասկածանքով Մեղրիի ոստիկանները ոստիկանություն են բերման ենթարկել նրա ամուսնուն՝ 34-ամյա Միխայել Վարդանյանին, ով քննիչի կողմից որպես կասկածյալ ձերբակալվել է:
Մանրամասները՝ այստեղ: