Բաժիններ՝

Վրաստանի նախագահի նստավայրը տեղափոխվում է ԱՄՆ դեսպանատան նախկին շենք

Грузия Online-ի փոխանցմամբ`Վրաստանի նախագահը պաշտոնապես փոխելու է իր նստավայրը, որը պետք է տեղափոխվի Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան նախկին շենք: Այդ փոփոխությունը չի առնչվում ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով շուտով հրաժեշտ է տալու զբաղեցրած պաշտոնին:

Նոր նստավայրը կհյուրընկալի 2013 թվականի աշնանը կայանալիք ընտրությունների արդյունքներով ընտրված նոր նախագահին: Նշվում է, որ ԱՄՆ դեսպանատան նախկին շենքի տարածքը կազմում է մոտ 5000 քառակուսի մետր:

Ավելի վաղ սկսվել էին այդ շենքի վերանորոգման աշխատանքները, որոնց վրա պլանավորված էր ծախսել 16 միլիոն դոլար: Պլանավորված է այդ աշխատանքներն ավարտել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբեր, իսկ մինչև հաջորդ տարվա գարուն պլանավորված է կառուցել ևս մեկ բլոկ:

Ենթադրվում էր, որ այդ շենքում կտեղակայվի Վրաստանի վարչապետի նստավայրը, սակայն ներկայիս վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հրաժարվեց տեղափոխվել այնտեղ: Դրա հետ կապված` որոշվեց, որ այնտեղ աշխատելու է հաջորդ նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս