Բաժիններ՝

Դանակահարություն Գյումրիում (լուսանկաներ)

Երեկ՝ հուլիսի 16-ին Գյումրիի ոստիկանության Մուշի բաժին «Գյումրի բժշկական կենտրոն»-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը շտապբուժօգնության մեքենայով կենտրոն են տեղափոխվել Անտառավան 4 թաղամասի 11 Ա շենքի 12 բնակարանի բնակիչներ Արփինե Էդգարի Չաքմիշյանը եւ Անիչկա Լեւուշի Չաքմիշյանը:

Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 23:00-ի սահմաններում իր որդին՝ Արթուր Աշոտի Չաքմիշյանը , տանը՝ վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է իրեն եւ հարսին՝ պատճառելով վնասվածք: Դեպքով զբաղվում է Շիրակի մարզի քննչական բաժինը: Այս մասին tsayg.amի հարցմանն ի պատասխան նշել է Շիրակի մարզային ոստիկանության հերթապահ բաժնի պատասխանատուն: Շրջանառվող լուրերի համաձայն վիճաբանությունը ծագել է խանդի հողի վրա: Առիթ հանդիսացել է սոցիալական կայքով շփումը: Նշենք, որ 1985 թվականին ծնված Արփինե Չաքմիշյանի մոտ եղել է որովայնի առաջնային պատի, պարանոցի շրջանի, ձախ վերին ծայրանդամի բազմաթիվ կտրված-ծակված վերքեր, արտաքին արյունահոսության: Ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: Վիրահատվել է եւ գտնվում Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

danakaharutyun

danakaharutyun-9

Կարդացեք նաև

danakaharutyun-5

danakaharutyun-3

danakaharutyun-1

tsayg.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031