Բաժիններ՝

Էգեմեն Բաղըշը կարող է դառնալ Ստամբուլի քաղաքապետ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը կարող է դառնալ Ստամբուլի նոր քաղաքապետ:
Պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Բաղըշը չի բացառել, որ սա կարող է լինել իր վերջին Ռամադանը՝ ԵՄ-ի հարցերով պետնախարարի պաշտոնում:

Նախարարի տվյալ հայտարարությունը չի ընդունվել միանշանակ և հարցեր է առաջացրել՝ կապված նրան Ստամբուլի քաղաքապետ նշանակելու հետ: Ի պատասխան այն հարցին, թե արդյոք պատրաստ է Բաղըշը զբաղեցնել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը՝ նախարարն ընդգծել է, որ պատրաստ է զբաղեցնել վարչապետ Ռեջեփ Էրդողանի առաջարկած յուրաքանչյուր պաշտոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս