Բաժիններ՝

«Մենք ու մեր երեխեքը մորգից կվախենանք» (տեսանյութ)

Գյումրիի Սավոյան 9 հասցեում գտնվող «Արյան փոխներարկման կայանի» նախկին շենքը «Պաթոլոգո-անատոմիական լաբորատորիա» վերակառուցելու որոշման առնչությամբ Սավոյան փողոցի բնակիչները բողոքով դիմել են Շիրակի մարզպետարան, հայտնել են իրենց մտահոգությունը: Ըստ tsayg.am-ի՝ բնակիչները պահանջել են վերանայել որոշումը, քանի որ իրենք չեն ուզում բնակվել մի տարածքում, որտեղ նման կառույց է գործելու:

Նշենք, որ Շիրակի մարզի ազգաբնակչությանը սպասարկող միակ կազմակերպությունը «Գյումրիի պաթոլոգո-անատոմիական լաբորատորիա» ՓԲԸ է, որի շենքը գտնվում է անմխիթար վիճակում: Խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված Շիրակի մարզպետարանը դիմել էր ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին և ՀՀ առողջապահության նախարարին:

Խնդրիլուծման համար գումար է հատկացրել Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամը: Հատուկ կազմված հանձնաժողովը, որում ընդգրկված են եղել շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները, ուսումնասիրել ու քննարկել են «Պաթոլոգո-անատոմիական լաբորատորիայի» շենքի կառուցման մի շարք առաջարկություններ: Համակողմանի քննարկման արդյունքում ընտրվել է Սավոյան 9 հասցեում գտնվող «Արյան փոխներարկման կայանի» նախկին շենքը: Մարզպետարան դիմած սավոյանցիներին ընդունել են Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը և կառույցի այլ ներկայացուցիչներ: Վերջիններս նշել են, որ հետագա բոլոր գործընթացների մասին բնակիչներին կտեղեկացնեն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031