Բաժիններ՝

Ազնավուրի «Աստղի» բացումը՝ իր անվան հրապարակում

Այսօր Երևանում կբացվի «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը: Ժամը 14.00-ին Սուրբ Զորավոր եկեղեցում տեղի կունենա արդեն ավանդական դարձած Ծիրանօրհնեքի արարողությունը: Ժամը 18.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա ֆրանսահայ մեծ գործչի «Աստղի» բացման արարողությունը, որին ներկա կգնվի հենց ինքը՝ Ազնավուրը: Այնուհետև՝ ժամը 18.30-ին Ազատության հրապարակում տեղի կունենա կինոփառատոնի կարմիր գորգի, իսկ հետո՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ բացման  արարողությունը, որը կավարտվի Ազնավուրի մասնակցությամբ «Կրակել դաշնակահարի վրա» (ռեժ.` Ֆրանսուա Տրյուֆո) ֆիլմի ցուցադրությամբ: Բացման օրակարգը կներառի նաև Ազնավուրին` «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումը:

Aznavur-Peleshyan (5)

Փառատոնային հաջորդ օրերին հատուկ միջոցառումների` հոբելյանական երեկոների և Երևանյան պրեմիերաների շրջանակներում համաշխարհային կինոյում վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակներ կհանձնվեն նաև Մարգարեթե ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին և Յոս Ստելինգին: Իսկ անվանի ավստրիացի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր Ուլրիխ Զայդլը, ում «Դրախտ» եռապատումը կներկայացվի արտամրցութային ծրագրում, կարժանանա փառատոնի «Վարպետ» մրցանակին:

Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը, որն այս տարի կշնորհվի Արտավազդ Փելեշյանին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս