Կատարի էմիրը հրաժարվել է իշխանությունից՝ հօգուտ իր որդու
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կատարի էմիր, շեյխ Համադ բեն Խալիֆա Ալ Թանին այսօր հեռուստատեսությամբ դիմել է ժողովրդին՝ հայտարարելով, որ հրաժարվում է իշխանությունից՝ հօգուտ գահաժառանգի՝ իր որդու՝ 33-ամյա շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի օգտին.
«Ես այսօր դիմում եմ ձեզ՝ հայտարարելու համար, որ իշխանությունը հանձնում եմ Թամիմ բեն Համադ Ալ Թանիին: Ես վստահ եմ, որ նա պատրաստ է ողջ պատասխանատվությամբ կրել իր վրա դրված առաքելությունը»:
Կատարի նոր էմիրը չորեքշաբթի և հինգշաբթի ընդունելու է իր ենթականերին, որոնք հավատարմության երդում կտան նրան: Համադ բեն Խալիֆա Ալ Թանին Կատարը գլխավորում էր 1995 թվականից՝ դա ժառանգելով իր հորից: