
Նախագահական ընտրություններին բարձր մասնակցությունը չի համապատասխանում թշնամիների պլաններին. Խամենեի

Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին մեկնաբանել է հունիսի 14-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները.
«Իրանի նախագահական ընտրություններին ընտրողների բարձր մասնակցությունը չի համապատասխանում երկրի թշնամիների պլաններին: Թշնամիները փորձում էին խաթարել ընտրությունները՝ դրա հետ կապված վատնելով խոշոր գումարներ, ինչպես նաև քվեարկությունից մեկ տարի առաջ ուժեղացնելով երկրի նկատմամբ ճնշումը: Ես բարձր եմ գնահատում նախագահական ընտրություններին Իրանի ժողովրդի մասնակցության մակարդակը»:
Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել է 72.7 տոկոս: Ընտրություններում հաղթանակ էր տարել ռեֆորմիստ Հասան Ռոուհանին (50.7 տոկոս), որի նախագահական լիազորություններն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 3-ին: