Բաժիններ՝

Թուրք-սիրիական սահմանի մոտ վիրավորվել է 7 սիրիացի փախստական

Al-Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրք-սիրիական սահմանին գրանցված փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է սիրիացի 7 փախստական, որոնք հաստատվել են Թուրքիայի Հաթայ նահանգում: Փոխհրաձգությունը մղվել է Սիրիայի կառավարական զորքերի և Սիրիական ազատ բանակի զինյալների միջև:

Սրանից առաջ հաղորդվում էր, թե Թուրքիայի տարածքում է հանգրվանել մոտ կես միլիոն սիրիացի փախստական, որոնցից գրանցված են միայն 200.000-ը: Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) զգուշացրել է, որ Հալեպի համար մղվող ճակատամարտը կարող է հանգեցնել նրան, որ մեկ օրում Թուրքիայի ճանապարհը բռնի Հալեպի 3 միլիոն բնակիչներից միանգամից մեկ միլիոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930