Բաքվում անցկացված զորահանդեսում ցուցադրվել են նոր զինատեսակներ (տեսանյութ)

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվում անցկացվել է զորահանդես՝ կապված զինված ուժերի կազմավորման 95-ամյակի հետ: Այն անցել է բոլոր զորատեսակների ու զինատեսակների մասնակցությամբ: Զորահանդեսին մասնակցել է ավելի քան 5000 զինծառայող:

Առաջին անգամ զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր համակարգեր, որոնք բանակի տրամադրության տակ են հայտնվել վերջին շրջանում. Т-90С տանկեր, Тор 9К330 զենիթա-հրթիռային համալիրներ, 2С19 Мста-С ինքնագնաց հաուբից, TR-300 հրթիռային համակարգ, TOC 1 ռեակտիվ համազարկի համակարգ, ինչպես նաև Пион, Акация, Гвоздика հրետանային համակարգեր և այլն:

Բացի այդ, զորահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրվել են Ми-35М մարտական ուղղաթիռներ: Զորահանդեսում ներկայացվել է նաև տեղական արտադրության ռազմական տեխնիկա: Ցուցադրվել են Точка У հրթիռային համակարգեր, С-300 զենիթա-հրթիռային համալիրներ: Հրապարակում թռիչքներ են իրականացրել МИГ 29 և СУ-25 ինքնաթիռները, իսկ Բաքվի ծովախորշով անցել են ռազմանավերը:

Տեսանյութեր

Լրահոս