Ասադի հորեղբայրը 60 միլիոն ֆունտ սթեռլինգով վաճառել է Փարիզում իր 7 հարկանի առանձնատունը
Բրիտանական Daily Mail թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբայրը 60 միլիոն ֆունտ սթեռլինգով (92.5 միլիոն դոլար) վաճառել է Փարիզի հեղինակավոր շրջանում գտնվող իր շքեղ առանձնատունը: Չի բացառվում, որ գնորդը հանդիսացել է ռուս օլիգարխ, որի անունը սակայն չի նշվում:
Սկզբնական շրջանում Ռիֆաաթ Ասադն իր 7 հարկանի առանձնատունը վաճառքի էր հանել 90 միլիոն ֆունտ սթեռլիգով (138.8 միլիոն դոլար), սակայն հետագայում ստիպված է եղել զգալիորեն նվազեցնել գինը:
Ամեն դեպքում նշվում է, որ տան համար վճարված գումարը կրկնակի գերազանցել է տան սկզբնական արժեքը: Նշվում է, որ Բաշար Ասադի հորեղբայրը երկրից վտարվել է պետական հեղաշրջման փորձ կազմակերպելուց հետո՝ 1983 թվականին:
Ներկա դրությամբ նրան են պատկանում մի շարք թանկարժեք անշարժ օբյեկտներ, այդ թվում նաև Լոնդոնի շքեղ առանձնատունը, որը գնահատվում է մոտ 10 միլիոն ֆունտ սթեռլինգ (15.4 միլիոն դոլար):