Բաժիններ՝

Բանակաշինությունը մեր ամենաառաջնահերթ հարցն է. Իլհամ Ալիև

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվում անցկացվում է զորահանդես՝ կապված զինված ուժերի կազմավորման 95-ամյակի հետ: Իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բանակաշինությունը Ադրբեջանի առաջնահերթ հարցն է.

«Այսօրվա զորահանդեսը նվիրված է մեր բանակի կազմավորման հոբելյանական 95-ամյակին: Այսօրվա զորահանդեսում ադրբեջանական պետությունը ցույց է տալիս իր ռազմական ուժը: Բանակաշինությունը մեր ամենագլխավոր, ամենաառաջնահերթ հարցն է:

Յուրաքանչյուր երկիր պետք է պաշտպանի իրեն, ինչը մասնավորապես վերաբերում է պատերազմական պայմաններում ապրող երկրներին: Ադրբեջանն ապրում է պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Վերջին տարիներին Ադրբեջանը խոշոր գումարներ է ծախսում ռազմական նպատակներով:

Համեմատության համար կարող եմ ասել, որ 2003 թվականի մեր ռազմական բյուջեն կազմել է 163 միլիոն դոլար, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 3.6, իսկ այս տարի՝ 3.7 միլիարդ դոլար: Վերջին տարիներին մեր երկիրը գնել է ամենաժամանակակից զենք՝ ավելի քան 300 միավոր տեխնիկա:

Վերջին տարիներին գնվել է մոտ 100 մարտական ու տրանսպորտային ուղղաթիռ, տասնյակ մարտական ինքնաթիռներ, 40 ռազմանավ, ամենաժամանակակից հակաօդային սարքավորում, զրահամեքենաներ, ամենաժամանակից տանկեր, հրետանային սարքեր, որոնք ունակ են ոչնչացնել թշնամական յուրաքանչյուր կետը»:

11237_src

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս