Բաժիններ՝

Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ծավալումը կմեկնարկի հուլիսի 1-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ծավալումը կմեկնարկի հուլիսի 1-ին, ինչը նախատեսված է դա հիմնադրած, այս տարվա ապրիլին ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևով: Այս մասին երեկ հայտարարել է ՄԱԿ ԱԽ նախագահ, ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական դեսպան Մարկ Լայալ Գրանտը:

Վերջինս ընդգծել է Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանն առնչվող բարդությունների մասին, ինչը մասնավորապես վերաբերում է կլիմայական պայմաններին և երկրիկ ենթակառուցվածքների վատ վիճակին, որի տարածքը կրկնակի մեծ է Ֆրանսիայից:

Նա հավելել է, որ սկզբնական շրջանում Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը բաղկացած կլինեն Մալիի աջակցության աֆրիկյան միջազգային առաքելության ուժերից, որոնք Մալիում ծավալվել են այս տարեսկզբին: Վերջինիս մոտ 6000 զինվոր ֆրանսիական զորքերին օգնել է Մալիի հյուսիսն ազատագրել իսլամիստներից:

Ներկա դրությամբ Մալիում մնացել է մոտ 3000 ֆրանսիացի զինծառայող: Նախատեսվում է, որ Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահ կոնտինգենտը բաղկացած կլինի 12.640 զինծառայողից ու ոստիկանից, ինչը կլինի իր մեծությամբ ՄԱԿ-ի՝ երրորդ խոշոր խաղաղապահ առաքելությունը:

Տվյալ պահին այդ հարցում առաջատարը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն է, ուր ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունում ներգրավված է ավելի քան 19.000 խաղաղապահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս