Բաժիններ՝

ԱԽՏ-ը ռազմական ծախսերի ծավալով մինչև 2021 թվականը կգերազանցի Հյուսիսային Ամերիկային. Jane’s Defence Weekly

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (ԱԽՏ) 10 տարուց էլ պակաս ժամանակահատվածում ռազմական ծախսերի ծավալով կգերազանցի Հյուսիսային Ամերիկային: Նման կանխատեսմամբ երեկ հանդես է եկել Jane’s Defence Weekly ռազմական շաբաթաթերթը:

Վերջինիս հաշվարկներով՝ ԱԽՏ-ը պաշտպանական ծախսերի ցուցանիշով ԱՄՆ-ին ու Կանադային գերազանցելու է մինչև 2021 թվականը: Մինչ այդ ԱԽՏ-ի երկրները՝ Չինաստանի, Հնդկաստանի ու Ճապոնիայի գլխավորությամբ, ռազմական կարիքների ֆինանսավորման ծավալը, ընթացիկ տարվա համեմատ, կմեծացնեն 35 տոկոսով՝ հասցնելով մինչև 501 միլիարդ դոլարի:

Դրա արդյունքում 2021 թվականին Չինաստանը պաշտպանության վրա կծախսի 207.24 միլիարդ դոլար, Հնդկաստանը՝ 68.43 միլիարդ դոլար, իսկ Ճապոնիան՝ 65.71 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ Ռուսաստանը 2021 թվականին այդ նպատակով կծախսի 106.39 միլիարդ դոլար: Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ը մինչ այդ պաշտպանության վրա կծախսի 472.25 միլիարդ դոլար:

2008-2012 թվականներին աշխարհում սպառազինության ու ռազմական տեխնիկայի առուծախն աճել է 30 տոկոսով՝ 56.5 միլիարդ դոլարից հասնելով մինչև 73.5 միլիարդ դոլարի: Նման տեմպերով այդ ցուցանիշը կկրկնապատկվի մինչև 2020 թվականը: Փորձագետների կանխատեսմամբ՝ զենքի համաշխարհային առևտուրը 100 միլիարդ դոլարի սահմանագիծը կգերազանցի մինչև 2018 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս