Բանկերի զուտ շահույթը առաջին եռամսյակում կազմել է 3.9 միլիարդ դրամ
Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2013 թվականի առաջին եռամսյակում ավելացել է 1.2 %-ով և եռամսյակի վերջին կազմել 405.4 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը հիմնականում պայմանավորվել է եռամսյակի 3.9 մլրդ դրամ զուտ շահույթով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի առաջին եռամսյակի բանբերը։
Հաշվետու եռամսյակում ակտիվների աճի տեմպը գերազանցել է ընդհանուր կապիտալի աճի տեմպը 2.5 տոկոսային կետով: Արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 0.4 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 15.8%:
Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 0.4 տոկոսային կետով և եռամսյակի վերջին կազմել 16.4%` պայմանավորված ընդհանուր նորմատիվային կապիտալի նկատմամբ ռիսկով կշռված ակտիվների առաջանցիկ աճով: