
Առանց սմարթֆոնի և Wi-Fi-ի. հնդկացիները պայքարում են ժամանակակից քաղաքակրթության դեմ (ֆոտոշարք)

Չնայած Բրազիլիայում հնդկացիները երկրի բնակչության 1 տոկոսից էլ պակաս թիվ են կազմում, այս երկիրը հիմնական և վերջին թաքստոցն է այն ցեղերի համար, որոնք շարունակում են ավանդական կենսակերպ վարել արևադարձային անտառերում: Սակայն այստեղ քաղաքակրթության մուտքը տարեցտարի ավելի շոշափելի է դառնում: Հնդկացիները չեն պատրաստվում հանձնվել, և շատ ավելի հաճախ կարելի է Բրազիլիայի մեգապոլիսների փողոցներում զանազան ակցիաների ժամանակ հանդիպել նետուաղեղներով զինվաց կիսամերկ անձանց: Այս մարդկանց չի հետաքրքրում ոչ Wi-Fi ինտերնետի զարգացումը, ոչ էլ տեխնիկայի մյուս նվաճումները։ Նրանք պարզապես ցանկանում են, որպեսզի իրենց հանգիստ թողնեն, և իրենք շարունակեն ապրել անտառում՝ վայրի, սակայն բնական կենսակերպով։
Առաջարկում ենք դիտել Reuters-ի ֆոտոշարքը՝ այս մարդկանց և նրանց հետաքրքրություններին մասին։